ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ինչու 1000 դրամները չեն հավաքում՝ կրճատելով պաշտոնյաների աշխատավարձերը

Ինչու 1000 դրամները չեն հավաքում՝ կրճատելով պաշտոնյաների աշխատավարձերը
12.11.2016 | 00:08

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» նախագիծը, որը ներկայացրել է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:


Նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու 1000 դրամները չեն հավաքում՝ կրճատելով պաշտոնյաների աշխատավարձերը, Վիգեն Սարգսյանը պարզաբանեց. «Պատգամավորներն արդեն ապրիլից սկսած՝ իրենց աշխատավարձը կամովին կրճատել են 2 տոկոսով և այն տրամադրում են այդ խնդիրների լուծմանը, կառավարության անդամներն էլ են մի քանի անգամ ամբողջ աշխատավարձը փոխանցել բանակին»: Հարցին՝ մի քանի անգամ է դա տեղի ունեցել, իսկ ինչո՞ւ մշտական չեն իրականացվում այդ քայլերը, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Իսկ դուք պատրա՞ստ եք անվճար աշխատել կառավարությունում» :

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ